Նախարար. ՀՀ-ում սեռով պայմանավորված աբորտները նվազել ենPanARMENIAN.Net-ը գրում է.

Հայաստանում պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների հիմնախնդրի հաղթահարման գործում որոշակի դրական միտումներ են արձանագրվել: Այս մասին ապրիլի 26-ին «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ամփոփիչ համաժողովի ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:

Նախարարը տեղեկացրել է նաև, որ «Պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելման 2015-2017թթ. ծրագիրը» հաջողությամբ է իրականացվում, հաղորդում է Aysor.am-ը։

«2008-2012 թթ. նորածինների՝ աղջիկ-տղա հարաբերակցության միջին ցուցանիշը կազմել է 100։115, 2014-ին՝ 100։113.4, 2015-ին՝ 100։112.7, իսկ 2016-ին՝ 100։111.9», - նշել է Ալթունյանը՝ հավելելով, որխնդիրը դեռևս պետք է մնա օրակարգում

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի տվյալներով՝ ծնունդների բնականոն սեռային հարաբերակցություն է համարվում 102-106 տղա յուրաքանչյուր 100 աղջիկ նորածնի հաշվով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել