Картинки по запросу արտահանում2017 թվականի առաջին եռամսյակում ՀՀ-ում արձանագրվել են տնտեսական դրական ցուցանիշներ: Մասնավորապես՝ տնտեսական ակտիվության աճը կազմել է 6,6 տոկոս, արդյունաբերական արտադրանքինը՝ 16,1, արտահանմանը՝ 16,5, զբոսաշրջային այցելություններինը՝ 18,2 տոկոս:

Ըստ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության գնահատականի՝ 2017 թվականի համար իրատեսական է ապահովել արտահանման 200 մլն դոլարի աճ, իսկ 2018-ին՝ 2017-ի համեմատ՝ 450 մլն դոլարի աճ:

Նման սպասելիքների համար հիմք է հանդիսանում նաև այն, որ արտահանման լոգիստիկ ծառայությունների մասով ևս ընկերությունները սկսել են ցուցաբերել մեծ ակտիվություն: Մասնավորապես՝ այդ ոլորտում աշխատող ընկերությունների թիվը հասել է 4-ի:

Արտահանման ծավալներն ավելացնելու մեկ այլ նախադրյալ էլ արտահանման համար առկա շուկաներն են՝ ԵԱՏՄ երկրները, ԵՄ պետությունները, ԱՄԷ-ն, Իրանը, Թուրքմենստանը, Չինաստանը և այլն: Ակնկալվում է առաջիկա երեք տարիների ընթացքում այս ուղղությամբ արտահանման ծավալներն ավելացնել ընդհանուր առմամբ 500 մլն դոլարով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել