Картинки по запросу krugi pod glazamiԱչքերի տակի մաշկը ամենաբարակն ու զգայունն է: Իհարկե, նրա կառուցվածքը չի տարբերվում մաշկի մնացած տիպերից, բայց աչքերի տակի մաշկը, ի տարբերություն դեմքի մաշկի, գրեթե չունի մկան և ճարպ, դրա համար այն ավելի հակված է ձգվելու, այդ պատճառով էլ կնճիռները հաճախ առաջինն առաջանում են հենց աչքի շուրջ: Անգամ եթե դուք երիտասարդ եք, և ձեր մաշկը գտնվում է լավ վիճակում` հարթ և թարմ, համենայն դեպս, պետք չէ դադարել խնամել այն:

Աչքերի շուրջ մաշկի խնամքը պետք է սկսել, որքան հնարավոր է, շուտ, բայց դա չի նշանակում, որ պետք է առավոտից մինչև երեկո մաքրել աչքերի տակի մաշկը տարբեր յուղային քսուկներով: Միայն հաշվի առեք այն փաստը, որ բարակ կառուցվածքի պատճառով և անճարպ լինելով՝ աչքի շուրջ գտնվող մաշկը շատ շուտ է չորանում և կորցնում իր ճկունությունը:

Խնամքի համար ընտրեք թեթև, խոնավեցնող քսուկներ և գելեր: Շատ լավ ազդեցություն ունեն հատուկ բնական յուղերը, որոնք կարելի է գնել ցանկացած դեղատանը: Ընտրությունը բավական մեծ է, դրա համար փորձեք կարդալ նկարագրությունը և ձեզ համար ընտրել ամենահամապատասխանը:

Բացի այդ՝ ուշադրություն դարձրեք կոսմետիկայի բաղադրությանը: Եթե բաղադրության մեջ ներառված է լանոլին, աչքերի տակի մաշկը կարմրում է և մի փոքր ուռչում: Շատ լավ է, որ քսուկների մեջ լինում է А և Е վիտամիններ:

Իսկ կարելի՞ է արդյոք խնամել աչքի տակի մաշկը տնային պայմաններում: Իհարկե, կարելի է, նման լրացուցիչ խնամքը կծառայի միայն հօգուտ ձեզ: Բնական կոսմետիկայից կարելի է պատրաստել դիմակներ և այլ միջոցներ` դեմքը սնուցելու և խոնավեցնելու համար, հատկապես, եթե ձեր աչքերի տակ սև շրջանակներ են առաջացել:

Այդ սև շրջանները կարող եք անցկացնել սև թեյով, որի մեջ ավելացնում եք երիցուկ: Մի գդալ սև կամ կանաչ թեյին ավելացրեք մի թեյի գդալ չորացած երիցուկի փոշի, խառնեք և քսեք այն:

Իսկ կնճիռները վերացնելու համար կարող եք քսել ձվի դեղնուց և 15-20 րոպեից լվացվել տաք ջրով: Եթե կնճիռները շատ խորն են, ապա դեղնուցի հետ խառնեք մի քիչ բուսական յուղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել