Մարդիկ չեն դադարում զարգանալ: Ճիշտ է, մենք այնքան երկար չենք ապրում, որ նկատենք բոլոր փոփոխությունները, սակայն որոշների մասին իմանում ենք հետազոտությունների ընթացքում: Ձեզ ենք ներկայացնում այն 5 փոփոխությունները, որոնք կլինեն մարդկանց արտաքինի մեջ ապագա 200,000 տարվա ընթացքում, եթե շարունակենք նույն կերպ ապրել, ինչպես այսօր:

 

Ազգային մոնոպատկանելություն

Բազմամշակութայնությունը ժամանակակից հասարակության էական հատկանիշներից մեկն է: Զարմանալի չի լինի, եթե մարդկությունը միավորվի մեկ ընդհանուր ազգի մեջ, որը բոլոր մշակույթների միախառնումը կլինի: Սրա շնորհիվ մարդիկ կկորցնեն իրենց ազգին բնորոշ արտաքին հատկանիշները և ձեռք կբերեն ընդհանուր, այլ ազգերից վերցված հատկանիշներ: Սրանից մեկ օգուտ կլինի. ռասաները կանհետանան:

 

Իմունային թույլ համակարգ

Քանի որ մարդիկ գնալով ավելի կախված են դառնում դեղամիջոցներից առողջությունը պահպանելու համար, ապա կարելի է պնդել, որ որոշ ժամանակ անց մարդու իմունային համակարգը կթուլանա: Տասհազարավոր տարիներ անց հնարավոր է, որ հորմոնները հենց մարդկանց մեջ չեն առաջանա, այլ կստեղծվեն արհեստականորեն:

 

Բարձր հասակ

  

Վերջին երկու դարերի ընթացքում մարդկանց միջին հասակը բավականին աճել է: 150 տարիների ընթացքում այն բարձրացել է 10 սմ-ով: Դրա հիմնական պատճառը սննդի առատությունն է բոլորիս համար: Սովը վաղուց արմատախիլ է արվել աշխարհի շատ երկրներում: Ինչքան շատ է երեխան ուտում, այնքան շատ էներգիա է ունենում աճելու համար: Հետևաբար ինչքան ժամանակ որ մենք խնդիր չունենանք սնունդ ընդունելու, այնքան ժամանակ կշարունակենք հասակով աճել:

 

Մազերի պակաս

Մարմնի բոլոր հատվածների մազերի պակասումը մարդկանց արտաքին տեսքը ժամանակի ընթացքում փոփոխության կենթարկի: Հաշվի առնենք, որ կանանց համար սա դրական երևույթ է, քանի որ նրանք այսօր էլ արհեստականորեն ազատվում են մարմնի մի շարք հատվածների անցանկալի մազերից: Կարելի է ասել, որ որոշ ժամանակ անց դրանք լրիվ կանհետանան:

 

Ավելի փոքր ատամներ

Բերանի խոռոչի ամենամեծ փոփոխությունը կլինի իմաստության ատամների վերացումը, որոնք առանձնապես մեծ նշանակություն չունեն ժամանակակից մարդկանց համար: Սակայն, բացի սրանից, կանխատեսվում է, որ մնացած ատամները չափսերով ավելի կփոքրանան: Վերջին 100,000 տարիների ընթացքում մեր ատամները կիսով չափ փոքրացել են, այսինքն՝ այս երևույթը հետևել է մարդկանց ողջ էվոլյուցիայի ընթացքում և դեռ կշարունակի հետևել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել