Image resultOperativ.am-ը գրում է․

Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը տասն անգամ փորձել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին հասկացնել երկու խետությունների միջև առևտրային համաձայնության կնքման ասպեկտները: 11-րդ փորձից կողմերը կարողացել են հասկանալ միմյանց: Այս մասին գրում է Life.ru-ն:

Ինչպես հաղորդվում է, Միացալ Նահանգների նախագահը բազմիցս հարցրել է կանցլերին, թե հնարավոր է արդյոք առևտրային գործարքը Վաշինգտոնի և Բեռլինի միջև: Իսկ կանցլեր Մերկելը փորձել է բացատրել, որ համաձայնագիրը պետք է ստորագրել Եվրամիության հետ:

Ինչպես նշվում է, արդյունքում Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել համաձայնագրեր կնքել Եվրամիության հետ: Նշենք, որ հանդիպումը տեղի էր ունեցել մարտի 17-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել