Tert.am-ը գրում է.
 Սանկտ Պետերբուրգի մետրոյում ապրիլի սկզբին տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունն ստանձնել է «Իմամ Շամիլի գումարտակ» նախկինում անհայտ խմբավորումը:
 Ինչպես փոխանցում է BBC-ն, տեղեկությունն այն մասին, որ այդ խմբավորումն է ստանձնել պայթյունի պատասխանատվութունը, հայտնվել է իսլամիստական ռեսուրսների մոնիթորինգ իրականացնող SITE կազմակերպության կայքում:
 Ինչպես հաղորդում է աղբյուրը, խմբավորումը տեղեկացրել է «Ալ-Կաիդա» ահաբեկչական ցանցի կառույցների հետ առնչություն ունենալու մասին` սպառնալով նոր հարձակումներ իրականացնել Ռուսաստանի խաղաղ բնակչության դեմ: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել