Image result for ТНТԶարմանալի է, բայց մեկ-մեկ, պատահում է, որ իրենց հայատյացությամբ հայտնի ալիևյան ԶԼՄ-ներում կարելի է հանդիպել ադեկվատ հոդվածների։ Օրինակ՝ Իլհամ բաբայի գրպանային կայքերից մեկը բավական քննադատական հոդված էր հրապարակել Ադրբեջանում մի քանի օրով արգելափակված ТНТ և ТНТ 4 ռուսաստանյան հետուստաալիքների վերաբերյալ։ Պարզվում է, որ ազերի հասարակությունն այս հարցի շուրջ բաժանվել է 3 մասի։ Մի մասը, ովքեր ուրախ են եղել, որ այդ հեռուսաալիքներն արգելափակվել են, նույնիսկ գտնում են, որ դրանք ոչ թե ռուսական են, այլ հայկական։ Մյուսներն անտարբեր են, իսկ ամենամեծ մասը գտնում է, որ հեռուստաալիքների հեռարձակման դադարեցումը՝ թեկուզ և մի քանի օրով, շատ սխալ է։ Այդ մեծամասնությունը նաև բացահայտել են, որ ТНТ և ТНТ 4 իրենց սիրված հեռուստաալիքներն են։ Հոդվածագիրը զարմանք է հայտնել, որ Հայոց ցեղասպանության հոլովակների պատճառով են արգելափակվել այդ ալիքներն այն դեպքում, երբ այդ քարոզչությունն ուղղված է ոչ թե ազերի, այլ ռուսաստանցի հեռուստադիտողներին։ Եթե ալիքները արգելափակվել են այդ ալիքների հայամետ դիրքորոշման պատճառով, ապա պետք է փակել նաև «Առաջին», «Ռոսիա» և «Ռոսիա 24» հեռուսաալիքները, որոնց քաղաքական թոք-շոուների հիմնական մասնակիցները հայամետ դիրքորոշում ունեն, իսկ այդ դիրքորոշումը պաշտպանում են նաև հեռուստավարողները, առաջարկում է հոդվածագիրը։ Իսկ վերջում ազերի լրագրողը անդրադառնում է Բաքվի ամենացավոտ կողմին։ Իլհամ Ալիևը փողով կարող է գնել ամեն ինչ, բայց չի կարող այդ ահռելի գումարներով մի ադրբեջանցի տաղանդ «սարքել»։ Դժգոհելով, բայց հոդվածագիրն ընդունում է, որ, ի տարբերություն հայերի, որոնք ունեն Արթուր Ջանիբեկյան, Գարիկ Մարտիրոսյան, Արարատ Քեշյան, Միխայիլ Գալուստյան, Նատալյա Եփրիկյան, որոնք ТНТ և ТНТ 4-ում տոն են հաղորդում, ազերիները ՈՉԻՆՉ չունեն։ Չունեն ոչ միայն այդ հեռուստաընկերություններում, այլև ոչ մի տեղ։ Իսկ վերջում ազերի լրագրողը մի տխուր պատմություն է բացահայտում ադրբեջանական իրականությունից, որի պատճառը կրկին Իլհամ Ալիևի հայատյացությունն է։ Պարզվում է, որ Ադրբեջանում մեծ «հակամարտություն» է գնում բրիտանական «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների և նրանց, ովքեր վերջիններիս մեղադրում են ոչ հայրենասիրական պահվածքի մեջ։ Պատճառը, ինչպես նշում է ազերի լրագրողը, հայազգի ՀԻԱՆԱԼԻ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն է։ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները չեն կարող ֆաշիստ համերկրացիներին բացատրել, որ իրենք երկրպագում են ամբողջ թիմին, որտեղ, բացի Մխիթարյանից, ևս բազմաթիվ տաղանդավոր ֆուտբոլիստներ են խաղում։ Հայատյացությունը վաղուց է կուրացրել Ալիևին։
Պատմությունը վաղուց է ապացուցել, որ ինչ-որ բանի դեմ պայքարողները հենց իրենք ծպտյալ դրա կողմնակիցներն են և երկրպագուները։ Հայերի դեմ պայքարող Հեյդար բաբան նախընտրում էր խմել ոչ թե ադրբեջանական, այլ հայկական կոնյակ։ Ազերիները նախընտրում են լսել ոչ թե ինչ-որ թուրք երգչի, այլ Բոկային, հազարավոր հարուստ ազերիներ նախընտրում են կրել հայազգի Վարդան Սրմաքեշի ղեկավարած «Franck Muller»-ի ժամացույցները, և այսպես շարունակ։
Ի դեպ՝ ադրբեջանցիների մեծ մասին կարելի է շնորհավորել, քանի որ այսօրվանից նրանց եթեր են վերադառնում իրենց կողմից շատ սիրված Մարտիրոսյանի, Գալուստյանի, Եփրիկյանի համով, հոտով և շատ սուր հումորները։

Հ.Գ. Վերջում ազերի հոդվածագիրն, ընդունելով դառը ճշմարտությունը, ստիպված խոստովանում է, որ ադրբեջանցիները տաղանդներ չունեն։ Նրանց «տաղանդները» հիմնականում իրենց լավ դրսևորում են Լոնդոնի, Մոսկվայի,Դուբայի և այլ քաղաքների զվարճանքի վայրերում, որտեղ կարող են մեկ գիշերում միլիոնավոր դոլարներ մսխել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել