Մենք ապրում ենք «խելացի» տեխնոլոգիաների դարաշրջանում, սակայն ինչ ուզում է լինի, մարդն ավելի խելացի է մնում: Չե՞ք հավատում:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում մի հանելուկ, որը չի կարող լուծել համակարգիչը: Առաջարկում ենք փորձել ձեր ուժերը:

Քանի՞ տարեկան է 3 քույրերից յուրաքանչյուրը, եթե՝

  • Բազմապատկելով նրանց տարիքները՝ կստանանք 36

  • Գումարելով նրանց տարիքները՝ կստանանք 13

  • Քույրերից մեծը շիկահեր է

Ահա լուծումը

Քանի որ բազմապատկելով նրանց տարիքները ստանում ենք 36, ապա ճիշտ է հետևյալ թվային համադրություններից մեկը

36 = 2 × 3 × 6, գումարը՝ 11

36 = 2 × 2 × 9, գումարը՝ 13

36 = 4 × 9 × 1, գումարը՝ 14

36 = 4 × 3 × 3, գումարը՝ 10

36 = 18 × 2 × 1, գումարը՝ 21

36 = 12 × 3 × 1, գումարը՝ 16

36 = 6 × 6 × 1, գումարը՝ 13

36 = 36 × 1 × 1, գումարը՝ 38

Քանի որ տարիքների գումարը 13 է, բացառման կարգով մնում է 2 տարբերակ՝ 2 + 2 + 9 = 13 և 6 + 6 + 1 = 13:

Այստեղ մեզ օգնության է գալիս այն փաստը, որ քույրերից մեծը շիկահեր է, հետևաբար նա մեկն է և չունի երկվորյակ: Ուստի ճիշտ պատասխանն է՝ 9, 2, 2:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել