Tert.am-ը գրում է.
 ՌԴ Տամբով քաղաքի քրեակատարողական հիմնարկում պահվող, 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, որի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի արդյունքում 18 մարդ էր զոհվել, կփոխանցվի Հայաստան. ֆինանսական պարտավորությունների առկայության խոչընդոտը վերացված է:
 Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
 Նախարարությունից հիշեցնում են, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, ստանալով ՌԴ տարածքում դատապարտված Հրաչյա Հովսեփի Հարությունյանին ՀՀ-ում պատժի մնացած մասը կրելու նպատակով փոխանցելու մասին վերջինիս կնոջ դիմումը, անմիջապես ընթացք էր տվել՝ նախապատրաստելով Կոնվենցիայով նախատեսված բոլոր անհրաժեշտ նյութերը և դիմել էր Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարություն՝ խնդրելով քննարկել և ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացնել դատապարտյալի փոխանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել