Armlur.am-ը գրում է.
 «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթևիկ Կարապետյանն իր ծնդդյան օրը՝ ապրիլի 24-ին, բնակարաններ է նվիրել 1988թ. երկրաշարժից հետո դեռևս տնակներում ապրող գյումրեցի 8 ընտանիքի: Սամվել Կարապետյանի դուստրը ներկայումս զբաղվում է ընտանեկան բիզնեսով և համարվում է «Սինեմա սթար» կինոթատրոնների ցանցի ղեկավարը:
 «Այսօր բոլոր երազանքներն իրականություն են դառնում՝ շնորհիվ Տաթևիկի կողմից այս գեղեցիկ մարդկային ժեստի: Նրա շնորհիվ գյումրեցի 8 ընտանիք վերջապես կարողացավ մոռանալ տնակներում սարսափելի կյանքը, տասնյակ մարդիկ նոր կյանք են սկսում»,-ֆեյսբուքի իր էջում գրել է Թերեզա Մխիթարյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել