Tert.am-ը գրում է.
 Մենք գործ ունենք իրողությունների հետ, որոնց հետ պետք է հաշվի նստենք, որ 1 միլիոն մարդ գնացել ու քվարկել ենք իշխանության օգտին: «Ազատության» եթերում այս մասին հայտարարեց «ԵԼՔ» ավագանու թեկնածու, ցուցակի 2-րդ համար Արայիկ Հարությունյանը:
 Հարցին՝ լեգիտի՞մ է իշխանությունը, թե՞ ոչ, Արայիկ Հարությունյանն ասաց, թե քաղաքականության մեջ բարդ է «այո» կամ «ոչ» պատասխանել:
 «Այս լեգիտիմության հարցը առաջ է եկել մեր հայտարարությունից հետո: ԱԺ ընտրություններից հետո մենք հայտարարեցինք, որ դաշինքը արձանագրում է հետևյալը. ընտրությունների պաշտոնական արդյունքները ձևավորվել են ընտրություններին մասնակցած քաղաքացիների քվեարկության արդյունքում, և «ԵԼՔ» դաշինքին հաջողվել է արձանագրել իր օգտին տրված յուրաքանչյուր քվե»,– ասաց նա։
 Ըստ Արայիկ Հարությունյանի, սակայն, քվեարկության օրը, նախընտրական շրջանում քաղաքացիների ընտրական կամքը ենթարկվել է վարչական ու ֆինանսական ապօրինի ճնշումների: Նրա խոսքով՝ այս հայտարարությունից հետո եղան բազմաթիվ հրապարակումներ, թե «ԵԼՔ» դաշինքն ընդունում է ընտրությունների լեգիտիմությունը: 
 «Մենք այս փաստաթղթով մի քանի փաստ ենք ֆիքսել, ասել ենք, որ գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ ընտրությունները տեղամասում ձևավորվել են ընտրություններին մասնակցած քաղաքացիների քվեարկության արդյունքում և միաժամանակ շեշտել ենք այն խնդիրները, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա»,– ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել