Աշխարհի միլիոնավոր քաղաքների մեջ կան մի քանիսը, որոնց մարդիկ առանձնակի սիրով և հիացմունքով են վերաբերվում: Սրբավայրեր այցելելը ուխտավորների համար հնարավորություն է Աստծուն ավելի մոտ գտնվելու:

Աշխարհում հաշվվում է ավելի քան 4000 հավատալիք, սակայն այս հոդվածի մեջ մենք կխոսենք 5 քաղաքների մասին, որոնք առնչվում են ամենահայտնի դավանանքներին:

Երուսաղեմ, Իսրայել

Երուսաղեմն աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է: Դրա մասին առաջին հիշատակումները վերագրվում են մ.թ.ա. 2-րդ հազարարամյակին: Այս քաղաքը գլխավոր սրբավայր է հանդիսանում երեք խոշոր դավանանքների համար՝ քրիստոնեություն, իսլամ, հուդդայականություն: Երուսաղեմը, չնայած իր անվան նշանակությանը (թրգմն. «խաղաղության քաղաք»), շատ անգամներ է անկումներ ապրել իր գոյության ընթացքում:

12-րդ դարում Ռիչարդ Առյուծասիրտը Խաչակրաց արշավանքի է մեկնել դեպի Երուսաղեմ, սակայն վերջին պահին նահանջել է՝ վախենալով, որ մարդկանց հիշողության մեջ կմնա որպես Սուրբ երկրում արյունահեղության մեղավոր:

Տաճարի սարը միակ վայրն է աշխարհում, որտեղ երկրպագության են գալիս հուդդայականները, մահմեդականները և քրիստոնյաները: Այստեղ է գտնվում Հիմնադրման քարը՝ ժայռ, որտեղից Աստված սկսել է արարել աշխարհը, և որտեղ առաջին անգամ լույսը տեսել է Ադամը:

Երուսաղեմի Ձիթապտղի լեռը համարվում է աշխարհում ամենաթանկարժեք գերեզմանոցը. այստեղ մարմին թաղել հնարավոր է միայն միլիոններ ծախսելուց հետո:

Այս գինը պայմանավորված է ոչ միայն գերեզմանոցի հսկայական չափսերով: Մարդիկ հավատում են, որ Մեսիայի գալու հետ այստեղ թաղվածները կենդանություն կառնեն:

 

Մեքքա, Սաուդյան Արաբիա

Մեքքան մահմեդականների սուրբ քաղաքն է, Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքը և Մուհամեդի ծննդավայրը: Իսլամի հետևորդները ողջ աշխարհում պարտավոր են օրական հինգ անգամ աղոթել՝ ուղղելով իրենց հայացքները դեպի այս քաղաքի կողմը: Յուրաքանչյուր առողջ մահմեդական, ով ունակ է ճանապարհածախսը և իր բացակայության ընթացքում ընտանիքին անհրաժեշտ ծախսերը բավարարելու, պետք է Մեքքա այցելի կյանքում գոնե մեկ անգամ: Ըստ լեգենդի՝ սրբատեղին կառուցել օգնել են անգամ թռչունները: Հավալուսները իրենց բերաններով քարեր էին բերում: Այդ ժամանակից ի վեր իսլամի հետևորդները այս թռչնին սուրբ են համարում:

Մեքքայում է գտնվում ամենագեղեցիկ մզկիթը՝ Ալ-Հարամը, որն ունի 44 մուտք և 9 մինարեթ: Մակերեսը 309 հազար քկմ է: Համալիրի կենտրոնում սև խորանարդի տեսքով մի կառույց կա՝ Քաաբայի սուրբ կառույցը:

Վատիկան, Հռոմի տարածք

Վատիկանը քաղաք-պետություն է, որը գտնվում է իտալական Հռոմի տարածքում: Իր անվանումը ստացել է ի պատիվ բլուրի, որը կոչվել է Mons Vaticanus (թրգմն. «բախտագուշակության վայր»):

Վատիկանի տարածքը կազմում է 440 հազար քմ, իսկ պետական սահմանի երկարությունը 3,2 կմ է: Այստեղ բացարձակապես իշխում է աստվածային միապետությունը, որի բոլոր ճյուղերը գլխավորում է Հռոմի պապը: Վատիկանի բոլոր բնակիչները կաթոլիկ եկեղեցու հետնորդներ են:

Վարանասի, Հնդկաստան

Վարանասին հնդկական քաղաք է, որը, ըստ ավանդության, կառուցվել է հենց Շիվայի կողմից: Հնդիկները հավատում են, որ հենց այս վայրում են նրանք ամենամոտը գտնվում իրենց աստվածներին: Քաղաքը կարևոր նշանակություն ունի հինդուական և բուդդիստ ուխտավորների համար:

Այստեղ գալիս են Գանգես գետի մեջ կնքվելու, իրենց վրայից մեղքերը մաքրելու համար: Վարանասի քաղաքում կյանքն ընդհատելը բարիք է համարվում:

 

Լհասա, Տիբեթ

Լհասան Տիբեթի մայրաքաղաքն է և մշակութային գլխավոր կենտրոնը՝ 7-րդ դարից սկսած: Այն գտնվում է 3660մ բարձրություն ունեցող սարերի վրա: Արևի ճառագայթները Լհասայի վրա են  ընկնում տարին 3000 ժամ, այդ պատճառով քաղաքը հաճախ անվանում են նաև «Արի քաղաք»:

Այստեղ երկրպագում են աշխարհում հնագույն կրոններից մեկին՝ բուդդիզմին: Բուդդայի ոսկեձույլ արձանները զարդարում են բոլոր տաճարները: Քաղաքի գլխավոր սրբատեղին Ջոկանգի տաճարն է, որը համարվում է ուխտատեղիների կենտրոնը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել