1. Պելեի իրական անունը Էդսոն Արանտես դո Նացիմիենտո է: Նրան այդպես են անվանել Թոմաս Էդիսոնի պատվին:

2. 17 տարեկան հասակում Պելեն դարձավ պատմության մեջ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով դարձավ աշխարհի չեմպիոն:

3. Պելեն 1995-98 թթ. եղել է Բրազիլիայի սպորտի նախարար:

4. Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից նա 1999 թ. առաջադրվել է որպես դարի մարզիկ:

5. 1969թ. նոյեմբերի 19-ին Պելեն խփեց իր կարիերայում 1000-րդ գոլը: Հարյուրավոր մարդիկ խաղադաշտ ներխուժեցին՝ նրան շնորհավորելու, այդ իսկ պատճառով խաղը շարունակվեց միայն 30 րոպե անց:

6. 2006թ. Պելեն ասել է. «20 տարի շարունակ մարդիկ ինձ հարցնում են՝ ո՞վ է լավագույնը՝ Պելե՞ն, թե՞ Մարադոնան: Ամեն անգամ ես պատասխանում եմ, որ հարկավոր է փաստերին նայել. քանի՞ գոլ է նա խփել իր աջ ոտնաթաթով կամ գլխով»:

7. Երբ Պելեն խաղում էր Նյու Յորքի համար, նրա մրցակիցներից շատերն ուզում էին փոխվել վերնաշապիկներով: Նա միշտ ուշադրության կենտրոնում էր: Գորդոն Բրեդլին՝ ակումբի մարզիչներից մեկը, ասել է. «Երբեմն մենք ստիպված էինք լինում 25-30 վերնաշապիկներ վերցնել մեզ հետ խաղի համար, հակառակ դեպքում խաղադաշտից ողջ հաստատ դուրս չէինք գա»:

 


8. 2010թ. Պելեն Մարադոնայի մասին ասել է. «Նա երիտասարդների համար լավ օրինակ չի ծառայում: Նա ուղղակի շնորհակալ պիտի լինի Աստծուն, որ հրաշալի ֆուտբոլ է խաղում և դրանով է հաջողակ»: Մարադոնան սրան արձագանքել է. «Ո՞վ է հաշվի առնում Պելեի ասածները: Նա թանգարանին է պատկանում»:

9. Նրա ընտանիքը տվել էր նրան «Դիկո» մականունը: Նրան ոչ ոք Պելե չի կոչել, մինչև նա սկսեց դպրոց գնալ: Պելեն չէր կարողանում տեղի ակումբներից մեկի դարպասապահ Պիլեի անունն արտասանել, դրա փոխարեն ասում էր Պելե: Դրանից էլ հետևելով՝ դասընկերներից մեկը նրան «Պելե» կեղծանունը տվեց:

10. Նա ազգային թիմում ռեկորդային թվով գոլեր է խփել: Այդ ռեկորդը պահպանվել է շուրջ 40 տարի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել