Tert.am-ը գրում է.

Այսօր առավոտյան կրկին կառավարության դիմաց հավաքված «Սուրմալու», «Փեթակ» և «Առինջ մոլ» առևտրի կենտրոնների աշխատակիցները, որոնց այսօր կեսօրին՝ ժամը 12։45–ին, պետք է ընդուներ վարչապետ Կարեն Կարապետյանը, բարձրախոսով հնչեցրին իրենց առաջարկները:

Առևտրականները, նախքան վարչապետի հետ հանդիպման գնալը, բարձրաձայնեցին իրենց առաջարկները:

«Մենք չենք խուսափում հարկերից, թող չստացվի այնպես, որ մենք հարկերից խուսափում ենք կամ ինչ-որ մի բանից խույս ենք տալիս, չէ, ըտենց բան չկա։ Մեր առաջարկն է, որ դա արվի «Մեկ պատուհան» սկզբունքով: Այսինքն՝ մաքսային կետերում, եթե մենք ենք ապրանքը բերում, միանգամից  էդ 1.5 տոկոսը վճարենք տեղում՝ առանց խուսափելու։ Սա մեր համար ավելի հեշտ է լինելու, քան եթե գոյություն ունեն կարգոներ, որոնց մենք վստահելու ենք մեր ապրանքը: Թող նույն 1.5 տոկոսը ներառվի էդ կարգոյի արժեքի մեջ, ու մենք հանգիստ գնանք էլի աշխատենք»,-ասաց ակցիայի կազմակերպիչ Գագիկ Դանիելյանը:

Նա հստակեցրեց, որ իրենք, փաստորեն, 100 տոկոսով կվճարեն իրենց հարկերը սահմանին, կգան, խիղճները հանգիստ կաշխատեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել