Картинки по запросу վարդան ոսկանյանԱյսօր գիշերը թուրքական օդուժը ավիահարվածներ է հասցրել նաև Հյուսիսային Իրաքի Սինջարի շրջանում գտնվող, ըստ թուրքական տեղեկատվության, այս տարածքում գործող Քուրդիստանի բանվորական կուսակցության հենակետերին:

Պետք է հիշեցնել, որ որևէ թուրքական ինքնաթիռ չէր էլ փորձում հարվածներ հասցնել «Իսլամական պետության» դիրքերին, երբ վերջինս, 2014թ. գրավելով նույն Սինջարը, փաստացի ցեղասպանության էր ենթարկում այս տարածքի եզդի բնակչությանը:

Առայժմ թուրքական ռմբահարումների վերաբերյալ Սինջարից եկող տեղեկատվությունը շատ սահմանափակ է, և չկան տվյալներ եզդի խաղաղ բնակչության շրջանում զոհերի ու վիրավորների մասին, սակայն, եթե այդպիսիք լինեն, ապա կարծում եմ՝ Հայաստանը տարբեր մակարդակներում պետք է խստորեն դատապարտի թուրքական հարձակումները եզդիական բնօրրանի հատվածներից մեկի նկատմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել