Картинки по запросу կարեն կարապետյանԸնդերքօգտագործման բնագավառում շրջակա միջավայրին հասցրած վնասները նվազեցնելու, ինչպես նաև հանքահումքային հենքի ընդլայնման ու որակական բարելավման խնդիրները հրատապ նշանակություն ունեն Հայաստանի նման առանց այն էլ սահմանափակ ռեսուրսներ ունեցող երկրի համար:

Շրջակա միջավայրին հասցվող վնասակար ազդեցությունը մինիմումի հասցնելու նպատակին հասնելու համար նախ և առաջ անհրաժեշտ է օգտակար հանածոների հանքավայրերը շահագործել առավել արդյունավետ, էկոլոգիապես անվտանգ եղանակներով, ինչպես նաև հարկ է, որ ընդերքի օգտագործման ոլորտում ընթացիկ մոնիթորինգի իրականացման գործում նախատեսվեն համապատասխան չափորոշիչներ և հաշվետվությունների իրականացման ընթացակարգեր, որոնք մինչ այժմ բացակայել են:

Վարչապետը կառավարության նիստում անդրադարձել է այս խնդրին և նշել է, որ բացը թույլ չի տալիս գնահատել ընդերքի օգտագործման հետևանքով շրջակա միջավայրի վրա եղած իրական ազդեցություններն ու ռիսկերը, նախաձեռնել համապատասխան գործողություններ: Վերջինս բնապահպանության նախարարին հանձնարարվել է եռամսյա ժամկետում, հաշվի առնելով միջազգային փորձը, մշակել ու ներկայացնել իրավական ակտերի փաթեթ, որով կկանոնակարգվի վերոնշյալ ընթացակարգերը:

Վարչապետը նկատել է, որ լիցենզիաների վերանայում ու փոփոխություններ են կատարվելու, որի դեպքում ուշադրություն է դարձվելու, թե ինչ պարտավորություններից են ընդերք օգտագործողները հրաժարվում, որի դեպքում կոշտ մոտեցում է ցուցաբերվելու, իսկ անհրաժեշտության դեպքում լիցենզիաները հետ են վերցվելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել