Картинки по запросу օրվա աստղագուշակը

Խոյ

Խոյերին օրը կօգնի համակարգել տեղեկատվությունը, շփումները: Հարմար պահ է պաշտոնական ատյաններ այցելելու համար: Հաջող պահ է փաստաթղթերի ձևակերպման, այդ թվում՝ վիզաների, անցագրերի, վարորդական իրավունքների համար: Դժվար չի լինի անցնել քննությունը, ստուգումը, մաքսակետը: Լավ կլինի քննարկել ուսման, գործուղման, բարձրագույն մասնագիտական կրթության հետ կապված թեմաները:

Ցուլ

Ցուլերին խորհուրդ է տրվում վերահսկողության տակ առնել նորությունները և ավելի օպերատիվ աշխատել ստացվող տեղեկատվության հետ: Օրը թույլ է տալիս նվազագույնի հասցնել բյուրոկրատական քաշքշուկները, պարզություն մտցնել հաշվարկներում, հարմար է ծառայողական նամակագրության, բանկային, ապահովագրական և հարկային փաստաթղթերի հետ աշխատելու համար: Կարող է անհրաժեշտ դառնալ իրավունքների և պարտականությունների հաստատումը:

Երկվորյակ

Ժամանակն է, որ Երկվորյակներն առավելագույն պարզություն մտցնեն իրենց հետագա ծրագրերում, հատկապես, եթե դրանք կապված են կոլեկտիվ ծրագրերի կամ յուրօրինակ երկարաժամկետ նախագծերի հետ: Ձեր և ուրիշների հետաքրքրությունների առաջխաղացումը կարող է սերտորորեն կապված լինել, չարժե խուսափել կազմակերպչական խորհրդակցությանը մասնակցելուց: Հարմար օր է համաձայնությունների հաստատման կամ ձևակերպման համար:

Խեցգետին

Խեցգետինների համար առաջնային կարևորության հարց կարող է դառնալ մասնագետի մոտ խորհրդատվությունը, ազդեցիկ մարդու հետ շփումը: Չարժե հետաձգել բժշկին, իրավաբանին այցելությունը: Օրվա թեման կարող է դառնալ ծառայողական խորհրդակցությունը, ոչ պաշտոնական հանդիպումը: Կարիերայի աճում հետաքրքրված Խեցգետիններին խորհուրդ չի տրվում մերժել հարցազրույցի հրավերը, խուսափել ղեկավարության հետ շփումից:

Առյուծ

Առյուծներին խորհուրդ է տրվում գնահատել իրենց հաջողությունները, հատկապես, եթե դրանց նախորդել է աշխատանքը և համբերությունը: Ցանկացած իրավունք, հաղթանակ, առավելություն արժե ամրապնդել պաշտոնապես: Չի խանգարի ձեռքում ունենալ ստացած կրթության կամ փորձի մասին վկայող փաստաթուղթ: Օրը թույլ է տալիս հաջողություններ գրանցել սովոր տարածությունից կամ շրջապատից դուրս, ձեր հետաքրքրություններն առաջ քաշել օտար երկրում:

Կույս

Կույսերին, էներգիայից բացի, պետք կգա կազմակերպվածություն: Եթե հավակնում եք ամուր դիրքերի և կայուն արդյունքի, միայն էնտուզիազմը քիչ կլինի: Րոպեական հաջողությունն ավելի լավ է ամրապնդել ինչ-որ ավելի ծանրակշիռ բանով՝ հույսը չդնելով բախտի վրա: Աշխատել ավելի լավ է արդեն ծանոթ ծրագրով՝ ունենալով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ցուցումները, թույլտվությունները. դա կպաշտպանի իրադարձությունների անկանխատեսելի շրջադարձի դեպքում:

Կշեռք

Կշեռքներին խորհուրդ է տրվում ավելի հիմնավորապես պատրաստվել հանդիպումներին, նախապես ընտրել և համակարգել ցանկացած բանավեճի փաստարկները: Օրը բարենպաստ է պաշտոնական այցերի, բովանդակային բանակցությունների և խորհրդատվությունների համար: Չնայած լավ մեկնարկային պայմաններին՝ հաջողությունները կարող են համեստ լինել, եթե բավականաչափ ինքնավստահ չեք:

Կարիճ

Կարիճներին չի խանգարի ավելի լուրջ վերաբերվել իրենց առօրյա պարտականություններին: Պրոֆեսիոնալիզմից, կարգապահությունից, կատարողականությունից կարող է ուղղակիորեն կախված լինել մշտական եկամուտը, գործընկերների մոտ համբավը, այլ նյութական կամ բարոյական շահ: Հարմար պահ է փաստաթղթերի ձևակերպման, աշխատանքային պայմանագրի կամ ծառայությունների մասին համաձայնագրի վերաձևակերպման համար:

Աղեղնավոր

Աղեղնավորներին խորհուրդ չի տրվում բաց թողնել պատասխանատու զրույցի համար հարմար պահը: Կարող է մեծ նշանակություն ստանալ մտերիմ մարդու հետ խոսակցությունը, օրինակ՝ երեխայի, հին ընկերոջ: Հարմար օր է մտադրությունների հաստատման համար: Հեռակա բանակցությունները կարող են ավելի շատ տարածություն տալ մանևրի համար, քան դեմ առ դեմ հանդիպումը: Բացառություն արժե անել ինտիմ թեմաների շուրջ երկխոսությունների համար:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին խորհուրդ է տրվում ավելի շատ ուշադրություն հատկացնել ձևականություններին: Հատուկ ուշադրության և բծախնդիր մոտեցման կարիք կարող է զգալ ավտոմեքենայի կամ անշարժ գույքի փաստաթղթերի փաթեթը: Չարժե հետաձգել տնեցիների հետ խոսակցությունը: Կարևոր է նորից համակարգել նշումները կամ կարևոր տվյալները, կարգավորել տարածքները, համակարգչային թղթապանակները, կազմակերպել անպետք իրերի ոչնչացումը:

Ջրհոս

Ջրհոսները կարող են զբաղվել կազմակերպչական պահերով: Օրը հարմար է շտկումներ անելու, ծրագրերը հստակեցնելու, բացթողումները լրացնելու, հետազոտական, ուսումնական կամ այլ տեղեկատվական նյութը համակարգելու համար: Չարժե դնել ձեր ստորագրությունը կամ բարձրաձայնել վերջնական որոշումը, քանի որ կարող է փոխվել կա՛մ ձեր կարծիքը, կա՛մ իրավիճակը: Չարժե շտապել ուղևորությունների, ուսման հետ կապված պայմանավորվածություններում:

Ձկներ

Ձկներին խորհուրդ է տրվում նորովի հաշվարկել ծրագրային գնումների նպատակահարմարությունը, այդ թվում՝ էլեկտրոնիկայի, կապի միջոցների: Օգտակար կլինի նաև գումարել մասնագիտական գործունեությունից ստացվող եկամուտների հետ կապված ոլորտի արդյունքները: Կարող է պետք գալ հաշվել ծախսերը, հաստատել վճարումը: Բծախնդիր վերլուծությունը թույլ կտա ստանալ անձնական ռեսուրսների ակներև պատկերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել