Սամանթա Փաուերը ցավում է, որ Օբաման չընդունեց ՑեղասպանությունըPanARMENIAN.Net-ը գրում է.

ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը ափսոսանք է հայտնել, որ ԱՄՆ-ն չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը Օբամայի օրոք։

«Ես շատ ափսոսում եմ, որ Օբամայի աշխատակազմում աշխատանքի ժամանակ մենք չճանաչեցինք Հայոց ցեղասպանությունը»,- գրել է նա իր թվիթերյան միկրոբլոգում։

«Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը անընդհատ մտածում եմ հայերի մասին։ 102 տարի առաջ, օսմանյան իշխանությունները սկսել են կոտորածներ, որոնք ոչնչացրել են 1․5 մլն հայերի: Ցեղասպանությունը անդրադարձել է հայկական ծագումով ամերիկյան գրեթե յուրաքանյուր ընտանիքի վրա։ Թուրքիայի ժխտողականությունը Ցեղասպանությունը դարձնում է բաց վերք»,- ասել է դիվանագետը։

2008 թվականին ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման իր նախընտրական քարոզչության ժամանակ խոստացել էր ընտրվելու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Սակայն երկու ժամկետով նախագահության տարիներին նա այդպես էլ չկատարեց խոստումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել