Image may contain: 1 person, beard and outdoorԵրեկ, երբ ամբողջ ազգով հարգում էինք մեր զոհերի հիշատակը, երբ աշխարհի տարբեր երկրներ ցավակցում էին մեզ, թուրքը իր տարերքի մեջ էր ընկել, ու սիրտը արյուն էր ցանկանում:

Զոհ ունեցանք սահմանին։ Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ապրիլի 24-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Հմայակի Հարությունյանը:

Ու հիմա դեռ կան հայեր, որ մեր ապագան տեսնում են թուրքի ու թուրքանմանների հետ հաշտ ապրելով: Ախր թուրքը դա չի ցանկանում, մենք հո չենք խնդրելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել