«Իսկ մարզերում շարունակվում են «բազարները», թե ով ումից ձայն գողացավ, ինչքան։ Թեև ոմանց համար զարմանալի էր Շիրակի մարզում Արման Սահակյանի առաջատար լինելը, սակայն, Գյումրու մեր աղբյուրների վկայությամբ, նա անգամ որոշ չափով օգնել է Ֆելիքս Ցոլակյանին։ Արդյունքում նրանք երկուսն էլ անցել են՝ 14 հազար 510 և 11 հազար 796 ձայնով: Սակայն ԱԺ գնացող Ֆելիքս Ցոլակյանը հնարավոր է՝ երկար չմնա օրենսդիր մարմնում։ Նախագահի լիազորությունների ավարտին՝ 2018-ին, նոր հաստիք է ստեղծվելու՝ նախագահի ներկայացուցիչ հանրապետության չորս հատվածներում։ Եվ Ցոլակյանը կարող է դառնալ նախագահի ներկայացուցիչը Հայաստանի հյուսիսային շրջաններում»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել