Image result for chemical attackԱՄՆ-ը անհատական պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի Գիտահետազոտական կենտրոնի 271 աշխատակցի դեմ՝ ի պատասխան այն բանի, ինչը Վաշինգտոնն անվանում է սիրիական ռեժիմի քիմիական հարձակում Իդլիբ նահանգի խաղաղ բնակչության դեմ։ Այն կատարվել էր ապրիլի սկզբին՝ հայտնում է BBC-ն։

Սիրիայի դեմ ամերիկյան պատժամիջոցների ընդլայնման մասին հայտարարել է ֆինանսների նախարար Ստիվեն Մնուչինը։ Նախարարության՝ օտարերկրյա ակտիների վերահսկման վարչությունը սև ցուցակում է ներառել կենտրոնի 271 աշխատակցի։

Մնուչինի խոսքով՝ ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ նրանք բոլորը առնվազն 2012 թվականից աշխատել են Բաշար Ասադի կառավարության համար քիմիական զենքի պատրաստման ծրագրի վրա։ Նրանց ակտիվներն ԱՄՆ-ում կսառեցվեն։ ԱՄՆ քաղաքացիներին կարգելվի նրանց հետ որևէ կապ ունենալ։

ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ հենց այդ գիտական կենտրոնում է զարին արտադրվել։

«Այդ պատժամիջոցներն ուղղված են գիտական կենտրոնի դեմ, որն ապահովել է բռնապետ Բաշար Ասադի սարսափելի հարձակումը անմեղ տղամարդկաց, կանանց ու երեխաների դեմ»,-ասվում է Մնուչինի հայտարարությունում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել