Image resultOperativ.am-ը գրում է․

Բլոգեր Բենջամին Գեսկինը Լատվիայից թվիթթերյան իր էջում հրապարակել է «iPhone 8»-ի մակետների իրական լուսանկարները: Նրա խոսքով՝ մոդելները նրան է ուղարկել իր ընկերը, ով դրանք ստացել է «Foxconn»-ի գործարանում: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով «9to5mac»-ին:

Ինչպես հավաստիացնում է Գեսկինը, լուսանկարներում պատկերված են աշխատող նախատիպերը, իսկ ձեռնարկությունում ստեղծված սմարթֆոնների մակետները արտադրության մշակման համար ռոբոտիզացված են հաստոցներով:

Լուսանկարների մի մասում սմարթֆոնն ամբողջովին մետաղական կորպուս ունի, իսկ մի մասում՝ հետևի մասը ապակե է, ինչպես «iPhone 4»-ինը: Գեսկինի խոսքով՝ սմարթֆոնն առանց եզրագծերի դիսփլեյ կստանա:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել