Ֆրանսիայի նախագահական ընտրություններում կենտրոնամետ Էմանուել Մակրոնի հաղթանակը կբարդացնի Մեծ Բրիտանիայի դուրս գալու գրծընթացը Եվրամիությունից, հայտնում է Express-ը:

 Պարբերականը մեջբերել է ֆրանսիական հանրապետական կուսակցության անդամ, պատգամավոր Էրվե Մարիտոնի խոսքերը, ով հայտարարել է, որ Մակրոնի հաղթանակը կարող է հանգեցնել ԵՄ-ում բարեփոխումների և բարդացնել Brexit-ը:

 «Մակրոնը տրամադրված է եվրոպամետ, և ես մտածում եմ, որ նրա էներգիան ուղղված կլինի Եվրոպայում բարեփոխումներին, ինչպես նաև Ֆրանսիայում, Գերմանիայում և մյուս երկրներում նոր կարգի ստեղծմանը»,- ասել է քաղաքական գործիչը, նշելով, որ դա կարող է Brexit-ի գործընթացը էլ ավելի բարդացնել Մեծ Բրիտանիայի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել