Tert.am-ը գրում է.
 ԱՄՆ Նախագահի մամուլի խոսնակ Շոն Սփայսերն անդրադարձել է ապրիլի 24-ի կապակցությամբ Սպիտակ Տան տարածած հայտարարությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Սպիտակ Տանն անցկացվող ամենօրյա ասուլիսի ընթացքում պատասխանելով այն հարցին, թե ինչու Նախագահ Թրամփը չի կիրառել «ցեղասպանություն» բառը 1915թ-ի իրադարձությունները նկարագրելիս, Սփայսերը նշել է, որ արված հայտարարությունը հետևողական էր նախկին վարչակազմերի արած հայտարարությունների հետ:
 «Արված հայտարարությունը հետևողական է: Նախկին մի քանի վարչակազմեր օգտագործել են այդ լեզուն: Եթե հետ նայեք և դիտարկենք այն լեզուն, որ օգտագործում էին Նախագահներ Օբաման ու Բուշը և դրանից առաջ էլ, ապա Նախագահի օգտագործած լեզուն հետևողական է»,- նշել է Սպտակ Տան մամուլի խոսնակը:
 2017թ-ի ապրիլի 24-ի իր ուղերձում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է.
 «Այսօր մենք հիշում և ոգեկոչում ենք 20-րդ դարի վատթարագույն զանգվածային վայրագություններից մեկի՝ Մեծ Եղեռնի տառապանքների բովով անցածներին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել