ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը հետաքրքված է Եվրամիության հետ համագործակցությամբ և պատրաստ է կառուցողական առաջարկներ լսել: Լավրովը նման հայտարարությամբ հանդես է եկել ԵՄ Գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպմանը:

 Մոգերինին առաջին անգամ է այցելել Մոսկվա նոր պաշտոնը ստանձնելուց հետո: Մոսկվայում անվտանգության հարցերով ԵՄ ղեկավարը նշել է, որ Ռուսաստանը և ԵՄ-ի անդամ երկրները բախվել են նույն մարտահրավերներին: Կողմերը նշել են ահաբեկչության դեմ պայքարում ջանքերը համակարգելու կարևորությունը: Լավրովը և Մոգերինին քննարկել են նաև ուկրաինական ճգնաժամը:

«Մենք ահաբեկչության դեմ պայքարի ընդհանուր խնդիրներ ունենք: Ցանկանում եմ ևս մեկ անգամ հաստատել, որ հետաքրքրված ենք այնպիսի սուր հարցերում համագործակցությամբ, ինչպիսիք են՝ Սիրիայում, Լիբիայում ստեղծված իրավիճակները: Ցանկանում եմ նաև ընդգծել, որ մեզ հուզում է Ղրիմի շուրջ ստեղծված իրավիճակը: Եվ իրականում մենք շատ հարցեր ունենք քննարկելու»,-շեշտել է Մոգերինին:

Նրա խոսքով՝ ԵՄ-ն ու Ռուսաստանը կարևորագույն գործընկերներ են մնում՝ չնայած տարաձայնություններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել