genAraratnews.am-ը գրում է.

Սպիտակ տան խեղճ ելույթ գրողները այս օրերին բավականին հոգնած տեսք ունեն. նրանց խնդիրն է շրջանցել «ցեղասպանություն» եզրը 1915-ի իրադարձությունները նկարագրելու ժամանակ. այս մասին Boston Globe-ում հրապարակված իր հոդվածում գրել է հայազգի հայտնի Քրիս Բոհջալյանը:

«Այս ողբերգական տարելիցին անվանում տալու ժամանակ ԱՄՆ-ի նախագահը, ամենայն հավանականությամբ, կօգտագործի մեկ այլ մեղմասացություն՝ խուսափելով «ցեղասպանություն» բառից, քանի որ Ամերիկան չի ցանկանում վտանգի տակ դնել Թուրքիայի հետ հարաբերությունները»,- գրում է Հայոց ցեղասպանության մասին մի շարք գրքերի հեղինակը:

Հայազգի գրողի խոսքով՝ ԱՄՆ-ի կառավարությունը պետք է հետևի Գերմանիայի Բունդեսթագի օրինակին, որը 2016-ի հունիսին պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը:

«Ցեղասպանության ժխտումը պատմաբանները համարում են մարդկության դեմ հանցագործության վերջին փուլ, այն նաև նոր հանցագործությունների իրականացման առաջին քայլն է»,- իր հոդվածն այսպես է եզրափակել Քրիս Բոհջալյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել