Tert.am-ը գրում է.

Ստամբուլի Շիշլի թաղամասում ոստիկանությունը խոչընդոտել է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառման անցկացմանը, այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը»:

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամները Շիշլի շրջանի իրենց գլխավոր գրասենյակի մոտ ցանկացել են հիշատակի երթ կազմակերպել, մինչդեռ ոստիկանության միջամտության պատճառով միջոցառումը ստիպված են եղել իրականացնել գրասենյակի ներսում:


«Առերեսվի՛ր ցեղասպանությանը» խորագրով միջոցառմանը մասնակցել են նաև Ստամբուլում գործող «Նոր Զարթոնք» երիտասարդական միության անդամները:

Ժողովրդադեմոկրատներից բացի, միջոցառմանը միացել են Ստամբուլի «Նոր Զարթոնք» հայկական երիտասարդական միության անդամները:

«Նոր Զարթոնք»-ի մամուլի խոսնակ Նորայր Օլգարը թուրք լրագրողների հետ զրույցում նշել է, որ Թուրքիայում ապրող ժողովուրդները պետք է վաղ թե ուշ առերեսվեն իրենց անցյալին, հակառակ պարագայում` այդ հողերում խաղաղություն ակնկալելն իմաստ չի ունենա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել