Անվան պատմություն

Ըստ ավանդության՝ «Ծիծեռնակաբերդ» անունն այս բարձունքը ստացել է այստեղ ապրող ծիծեռնակների անունից, որոնք օգնում էին հեթանոսական աստվածներ Վահագնին ու Աստղիկին միմյանց լուրեր փոխանցել։

Похожее изображение

Պատմություն

Ծիծեռնակաբերդի այգում վեր խոյացած հուշահամալիրի կառուցումը կապված է ՀԿԿ ԿԿ երեք I քարտուղարների` Յա. Զարոբյանի, Ա.Քոչինյանի և Կ.Դեմիրճյանի անունների հետ: Չնայած այն հուզմունքին, որ ապրում էր ժողովուրդը՝ վերջապես կոթողն անմար կպահի հայ ժողովրդի նկատմամբ կատարած սարսափելի եղեռնագործության մեկուկես միլիոն զոհերի հիշատակը, հուշարձանի կառուցումը համարվում էր փակ կառույց, լրատվություն չկար:

Հեշտ չէր այդպիսի կարճ ժամանակահատվածում կառուցել հուշարձանը: Ըստ նախագծի՝ պետք է տեղադրվեին 12 մեծաչափ քարեր, սակայն այդպիսի քարեր հատելն անհնարին էր: Որոշում են քարերի չափսերը փոքրացնել կամ քարը փոխարինել բետոնով: Ճարտարապետները չեն համաձայնում, սակայն գտնում են լուծումը: Ս.Քալաշյանը Արթիկի քարհանքում նշանակվում է աշխղեկի օգնական: Նրան հաջողվում է մեծածավալ քարեր հատել հանքի առաջին շարքից: Հուշահամալիրի կառուցումը կապված էր նաև այլ դժվարությունների հետ, իսկ ժամանակը սահմանափակ էր: Որոշված էր կառույցն ավարտել մինչև 1967թ. նոյեմբերի 29-ը:

Տագնապներ կային, որ այն չէին հասցնի ավարտել նշված ժամկետում: Երևանի քաղկոմի քարտուղար Լ.Ղարիբջանյանը կառույցի շինարարության պատասխանատու է նշանակում Կարեն Դեմիրճյանին, որ այդ ժամանակ քաղկոմի քարտուղար էր: Հուշահամալիրի կառուցումը նա ղեկավարում էր մեծ պատասխանատվությամբ: Կարեն Դեմիրճյանը գիտեր, թե Եղեռնի հուշարձանի կառուցումը ինչ է նշանակում հայ ժողովրդի համար: Շինարարության բոլոր մասնակիցներն իրենց պատվի գործն էին համարում հուշարձանի կառույցը ավարտել ժամանակին և բարձր որակով: Եվ Ծիծեռնակաբերդի բարձրունքի վրա բարձրացավ XX դարի առաջին ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժող հուշակոթողը:

Հուշահամալիրի բացումը տեղի ունեցավ, ինչպես նախատեսված էր, 1967թ. նոյեմբերի 29-ին՝ Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելու տարեդարձի օրը: Կիրովի անվան քիմիական կոմբինատի մշտաբորբոք քուրայից վառած և զրահամեքենայով Ծիծեռնակաբերդ բերած ջահը հանձնում են ՀԿԿ ԿԿ I քարտուղար Անտոն Քոչինյանին: Ընդունելով ջահը՝ նա վառում է հավերժական կրակը և բարձրանալով ամբիոն՝ դիմում է ճառով ներկաներին։

Տասներկու սյուներ

Картинки по запросу ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը բաղկացած է երեք հիմանական կառույցներից՝ Հավերժության տաճար, «Վերածնվող Հայաստան» հուշասյուն և Հուշապատ։ Հավերժության տաճարը բաղկացած է 12 քարե սալերից, որոնք դասավորված են շրջանաձև կորացած դեպի ներս։ 12 թիվը ընտրված է՝ ելնելով երկրաչափական օրենքներից, բայց ժողովուրդը համարում է, որ այդ սյուները խորհրդանշում են Արևմտյան Հայաստանում գտնվող 12 խոշորագույն նահանգները։

Իրականում Արևմտյան Հայաստանի՝ Օսմանյան կայսրության նահանգների թիվը եղել է վեց (Վան, Էրզրում, Դիարբեքիր, Բիթլիս, Տրապիզոն, Սեբաստիա), Խարբերդի հետ՝ 7, բացի դրանից՝ առանձին եղել է Կիլիկիան՝ որպես Ադանայի վիլայեթ։ Պատմական Մեծ Հայքի նահանգներից ևս, Արևմտյան Հայաստանում չեն գտնվել 12-ը. Այրարատը ամբողջությամբ մտել է Երևանի նահանգի և Կարսի մարզի, Սյունիքը՝ Երևանի և Ելիզավետպոլի նահանգների, Արցախը և Ուտիքը՝ ամբողջությամբ Ելիզավետպոլի նահանգի, Գուգարքը՝ ամբողջությամբ Թիֆլիսի նահանգի ու Կարսի մարզի, իսկ Փայտակարանը՝ Բաքվի նահանգի մեջ։ Պարսկահայք նահանգը և Վասպուրականի արևելքը եղել և մնում են Իրանի կազմում, այսինքն՝ Թուրքիայի կազմում եղել են Մեծ Հայքի նահանգներից 6-ը, իսկ Տայքը և Վասպուրականը՝ մասամբ։ Անգամ եթե հաշվենք Փոքր Հայքի նահանգները, դարձյալ 12 թիվը չի դառնում։

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանի վկայությամբ՝ «Մարդիկ կան, որ ասում են` այդ 12 սյուները Արևմտյան Հայաստանի 12 վիլայեթներն են կամ 12 առաքյալները: Նման բան չկա: Ինձ համար կարևոր է կոթողի հարմոնիան: Մենք փորձել ենք մի քանի տարբերակ` չորս, ութ, տասնվեց սյուներ, բայց ամենագեղեցիկը եղավ տասներկուսով»։30 մետր տրամագծով շրջանաձև դասավորությամբ 12 հսկա խոնարհված քարերը որևէ կապ չունեն Թուրքիայի 12 վիլայեթների հետ. սալերը կարող էին լինել 6 կամ 9։ Իսկ Սգո պատը կառուցվեց, որովհետև հուշահամալիրի ձախ հատվածում ընդհանուր կառույցին խանգարող բնակելի տներ կային, պարզապես երկար պատով բնակարաններն անջատվեցին Հայոց Մեծ եղեռնի զոհերին նվիրված հուշակոթողից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել