SharmazanovAraratnews.am-ը գրում է.

Էրդողանի կառավարման ժամանակահատվածում Թուրքիան խորացրեց անջրպետը՝ սեփական պատմության հետ հաշտվելու, խորացրեց ժխտողականությունը: Այս մասին այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Շարմազանովը չի ակնկալում, որ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը, սակայն նշում է, որ այն դատապարտողների թիվն ավելանում է:

«Հանուն մարդու իրավունքների պաշտպանության, մենք տեսնում ենք, որ աշխարհում ավելանում են և՛ երկրների, և՛ նահանգների, և՛ մտավորականների, և՛ քաղաքացիների, և՛ առհասարակ դատապարտողների քանակը և որակը, և ուշ թե շուտ այս Ցեղասպանությունը պետք է վերջնականապես դատապարտվի, որովհետև այլ ճանապարհ չկա։ Դատապարտողները լույսի համար մարտնչողներն են»,- հավելեց ՀՀԿ խոսնակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել