Կիպրոսի նախագահ Նիքոս Անաստասիադեսը և նրա ձևավորած կառավարությունը իրենց սատարանքն են հայտնել Հայոց ցեղասպանությունը համաշխարհային հասարակության կողմից ճանաչվելուն ուղղված ջանքերին` Հայոց ցեղասպանությունը «սարսափելի հանցագործություն» որակելով։ 

Ցեղասպանության 102-ամյակի կապակցությամբ հրապարակված գրառման մեջ Կառավարության խոսնակ Նիկոս Քրիստոդոուլիդեսը ասել է, որ Հայոց ցեղասպանության օրն ամբող աշխարհի պատմության ամոթալի օրերից մեկն է, և նշել, որ իրենց կառավարությունը աջակցում է հայ ժողովրդին և բոլոր այն կազմակերպություններին, որոնք աշխատում են Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել