Похожее изображениеՂազաստանը ցանկանում է Ադրբեջանին մատակարարել զրահապատ ռազմական մեքենաներ. այս մասին հայտնել է Kazakhstan Paramount Engineering ընկերության գլխավոր տնօրեն Յոհան Դելպորտը: Նրա խոսքերով՝ Ադրբեջանը ներկայումս զրահապատ մեքենաներ է ստանում ղազախական Paramount Group-ից: Ընկերությունը մեքենաների մասերը բերում է Հարավային Աֆրիկայից, Ղազախստանում հավաքվում է, ուղարկում են Ադրբեջան: Հիմա ղազախները ցանկանում են հատուկ Ադրբեջանի համար Ղազախստանում ստեղծել ու հավաքել զրահապատ մեքենաներ՝ ավելի մեծ խմբաքանակով:

Խոսքը «Արլան» մոդելի զրահապատ մեքենաների մասին է, որը անցած տարվա դեկտեմբերից լայն տարածում է գտել Ղազախստանի բանակում ու համարվում է հզորագույն զրահապատ մեքենաներից մեկը աշխարհում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել