Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո արևմտյան ԶԼՄ-ները գրում են ֆրանսիական հասրակության պառակտման մասին: Միևնույն ժամանակ լրագրողները միաձայն կողմ են «Առաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնի թեկնածությանը և ֆրանսիացիներին կոչ են անում երկրորդ փուլում ընտրություն կատարել «չարի» և «բարու» միջև:

Frankfurter Allgemeine Zeitung գերմանական թերթը մտավախություն է հայտնում Եվրոպայի քաղաքական լանդշաֆտի փոփոխության կապակցությամբ և մատնանշում է, որ ընտրությունների առաջին փուլում Մակրոնը հաղթել է չնչին տարբերությամբ: «Ֆրանսիացիների ավելի քան 40 տոկոսը քվեարկել է ծայրահեղ ձախերի կամ ծայրահեղ աջերի թեկնածուների օգտին, Մակրոնն այնքան թույլ արդյունքով է հաղթել, որ չէր անցնի երկրորդ փուլ նախորդ ընտրություններին»,-ասվում է հոդվածում: Հոդվածագրի կարծիքով՝ այս ամենը վկայում է Եվրոպայի քաղաքական հարթակի «ծայրահեղականացման մասին»:

Ամերիկյան Washington Post թերթը «Ֆրանսիայի ընտրությունները նոր քաղաքական պառակտում առաջացրին» խորագրով հոդված է հրապարակել, ըստ որի երկիրը բաժանվել է երկու ճամբարի՝ ազգային ինքնության հարցի պատճառով: Հոդվածում նշվում է, որ Ֆրանսիայի պատմության մեջ առաջին անգամ ընտրությունների երկրորդ փուլ չեն անցել իսթեբլիշմենթի ներկայացուցիչները՝ սոցիալիստները և պահպանողականները: Ընտրողները քվեարկել են այն թեկնածուների օգտին, որոնք փոփոխություններ են խոստացել:

Le Temps շվեյցարական պարբերականի սյունակագիրը ևս կարծում է, որ ֆրանսիական համայնքը պառակտվել է, ինչի մասին վկայում են ընտրության արդյունքները: Նա գրում է, որ երկիրն արմատական փոփոխությունների է սպասում: «Երկրորդ փուլում կբախվեն Ֆրանսիայի երկու տեսությունները: Կամ դա կլինի երկիր առանց պատնեշների՝ բաց ամբողջ աշխարհի և նրա խնդիրների համար, կամ կլինի պետություն, որը կթաքնվի բոլորից իր սահմաններում»,-նշում է հոդվածագիրը:

Գերմանական Die Welt պարբերականը ևս գրում է, որ Ֆրանսիայի ընտրությունները հիշեցնում են ֆանտաստիկ ֆիլմ, որտեղ բարի ուժերը պայքարում են չար ուժերի դեմ:

Բրիտանական The Guardian-ի հրապարակած հոդվածի համաձայն՝ «Առաջ» շարժման առաջնորդը Ֆրանսիայի համար «խոստումնալից հնարավորություն է»: Հոդվածագրի կարծիքով՝ ընտրողները պետք է աջակցեն Մակրոնին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել