«Խոստումի» սաունդթրեքը՝ Սերժ Թանկյանի ու Վերոնիկա Սթալդերի կատարմամբPanARMENIAN.Net-ը գրում է.

Աշխարհահռչակ երաժիշտ, SOAD մենակատար Սերժ Թանկյանը, Authentic Light նվագախումբը և շվեյցարացի երաժիշտ, երգահան Վերոնիկա Սթալդերը ներկայացրել են Հայոց ցեղասպանությանը նվիրված «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքը:

Երաժիշտ և ակտիվիստ Սերժ Թանկյանը ֆիլմի երաժշտական մասի խորհրդատուն է, նա աջակցել է ֆիլմի սաունդթրեքի համար հայկական ժողովրդական երգի` «Սարի սիրուն յարի» ժամանակակից ներկայացմանը:

«Խոստումը» Ֆիլմը ներկայացնում է սիրո պատմություն, որը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության օրերին: Պրեմիերան կայանալու է ապրիլի 21-ին` Ցեղասպանության 102-րդ տարելիցից առաջ։ Ֆիլմի հայաստանյան պրեմիերան կլինի ապրիլի 27-ին:

Հայ մեծանուն բարերար Քըրք Քըրքորյանի Survival Pictures ընկերության կողմից ստեղծված «Խոստումը» ֆիլմը բեմադրել է «Հոթել Ռուանդա» ֆիլմի պրոդյուսեր, օսկարակիր ռեժիսոր Թերրի Ջորջը:

Ֆիլմին իրենց աջակցությունն են հայտնել Էլթոն Ջոնը, Լեոնարդո դի Կապրիոն, Սիլվեստր Ստալոնեն, Դոն Չիդլը, Ռայան Գոսլինգը, Ջեյսոն Բեյթմանը, Օրլանդո Բլումը, Ջորջ Քլունին, Շերը, Ալեքսիս Օհանյանը, Նինա Դոբրևը, Քիմ Քարդաշյանը, Յուրա Մովսիսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել