Tert.am-ը գրում է.

Պետք է գործ անել, որ Հայաստանը դառնա չքնաղ երկիր, պետք է հաջողության հասնել և դրանով ցույց տալ Հայաստանի հարևան երկրներին, որ իրենց ուզածը չի ստացվում:

Այս մասին այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց բարեգործ Ռուբեն Վարդանյանը:

«Ես վստահ եմ, որ մենք որպես ազգ կարող ենք լինել հաջող և այդ հաջողությամբ կարող ենք հաղթել բոլոր դժվարությունները, իսկ հաջողության հասնելու համար պետք է միանա Սփյուռքն ու հայությունը և գործ անենք, որպեսզի Հայաստանը դառնա չքնաղ երկիր: Այդ հաջողությամբ և զարգացմամբ պետք է ցույց տանք բոլորին՝ մեր հարևաններին, որ իրենց ուզածը չի ստացվում, որ մենք մեր լուման ենք ներդնում աշխարհի զարգացման մեջ և մենք ամեն ինչ անում ենք, որ աշխարհը, հիշելով, թե ինչ եղել է 102 տարի առաջ, հասկանա, որ մենք այն ազգն ենք, որ աշխարհին շատ բան ենք տալիս և տալու ենք, որ 3000 տարվա պատմություն ունենք»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել