Tert.am-ը գրում է.

Ապրիլի 24-ի  խորհուրդը պետք է տեսնել  Հայաստանի  այսօրվա կայուն ու հաստատ պետականության մեջ: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, ով  Հայաստա Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Ցեղասպանության հուշարձան անձանց թվում  էր:

«Այսօրվա խորհուրդը պետք է տեսնեք մեր այսօրվա կայուն ու հաստատ պետականության մեջ, մեր երկիրը ծաղկեցնելու և քայլ առ քայլ առաջ գնալու, որպեսզի ապագա սերունդներին ցույց տանք, որ ոչ միայն դիմակայել ենք ոճրագործությանը, այլ նաև զարգացել ենք որպես քաղաքակիրթ պատմական համբավ ունեցող ազգ»,-ասա Աղվան Հովսեփյանը:

Նա պատասխանեց  նաև հարցին, թե  մինչ խոսում է  պետականության  կայունացման մասին,  ընտրություններից  առաջ  Ջրառատում փոխոստիկանապետի եղբայրը ներքաշված էր քրեական միջադեպի մեջ, ինչին ի պատասխան՝ Աղվան Հովսեփյանը հիշեցրեց, որ գործը  քննվում է իր ղեկավարած կառույցի կողմից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել