Tert.am-ը գրում է.

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանին է ներկայացրել 1915թ.-ին Օսմանյան կայսրության տարածքում հայ բնակչության բռնի գաղթեցման ու աքսորի հրամանագրերի ուսումնասիրության վերաբերյալ գրավոր պահանջ և խորհրդարանի նախագահությանը խնդրել հրապարակել ժամանակի պետական պաշտոնյաների անունները, որոնք պատասխանատու են անմեղ մարդկանց մահերի համար:

Ինչպես հայտնում է bianet.org-ը, Փայլանը հարցում է հղել խորհրդարանի նախագահությանը 1915թ.-ի մայիսի 27-ին Օսմանյան կայսրությունում ընդունված և մինչ նույն թվականի հունիսի 1-ն ուժի մեջ մնացած «ժամանակավոր գաղթեցման» հրամանագրի արդյունքների ու այդ ընթացքում անմեղ զոհերի համար պատասխանատու անձանց վերաբերյալ և պահանջել հատուկ ուսումնասիրություն անցկացնել՝ ի դեմս Թուրքիայի խորհրդարանի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել