ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում քննադատել է իր գործունեության վերաբերյալ հարցումները և մեղադրել ԶԼՄ-ներին ամերիկացիների շրջանում իր ցածր վարկանիշի մեջ։ ԱՄՆ նախագահը ԶԼՄ-ներն անվանել է կեղծ և իր դեմ բացասաբար տրամադրված։

«Այսօրվա նոր հարցումները շատ լավն են, եթե հաշվի առնենք, որ ԶԼՄ-ների մեծամասնությունը կեղծ են և գրեթե միշտ բացասաբար տրամադրված։ Ես նախկինի պես կհաղթեմ Հիլարիին տրված ձայների թվով»,-գրել է Թրամփը։

Հասարակական կարծիքի հարցումների համաձայն՝ ամերիկացիների ավելի քան կեսը հավանություն չի տալիս ԱՄՆ նախագահի գործունեությանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել