Image result2016 թվականի տվյալներով՝ ԱՄՆ-ում ռազմական ծախսերը մեծացել են վերջին 5 տարում առաջին անգամ (1,7 տոկոս), շարունակվում են Արևմտյան, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում։ Ռազմական ոլորտում ծախսերի նկատելի կրճատում է տեղի ունեցել նավթ արտահանող շատ երկրներում (Սաուդյան Արաբիա, Վենեսուելա, Հարավային Սուդան, Ադրբեջան (36%), Իրաք)՝ հայտնում է Խաղաղության խնդիրների հետազոտման Ստոկհոլմի միջազգային ինստիտուտը (SIPRI)` կապված ռազմական ոլորտում ծախսերի միտումների վերաբերյալ ամենամյա տվյալների և աշխարհում ամենից բարձր ռազմական ծախսեր ունեցող 15 երկրների ցուցակի հրապարակման հետ։

Փորձագետները նշում են, որ անցած տարվա առանձահատությունն է դարձել այն, որ 2010 թվականից ի վեր առաջին անգամ ռազմական ծախսերի աճ է դիտվում Հյուսիսային Ամերիկայում, իսկ Արևմտյան Եվրոպայում նման աճ դիտվում է արդեն երկրորդ տարին անընդմեջ։

Ինստիտուտի տվյալներով՝ ընդհանուր առմամբ համաշխարհային ռազմական ծախսերը 2016 թվականին կազմել են 1686 մլրդ դոլար և 2015-ի համեմատ աճել 0.4 տոկոսով։ Ինստիտուտի փորձագետները նշել են, որ համաշխարհային ծախսերի ընդհանուր գումարը հավասար է գլոբալ ՀՆԱ 2.2 տոկոսին կամ մեկ մարդու հաշվով 227 դոլարի։

Ընդհանուր առմամբ ռազմական ոլորտում ծախսերի աճի միտումը շարունակվում է երկրոդ տարին անընդմեջ։ Աշխարհում ամենաբարձր ամենամյա ծախսերով երկիրը մնում է ԱՄՆ-ը։ ԱՄՆ-ի մասնաբաժինը համաշխարհային ծախսերում անցած տարի կազմել է 36 տոկոս։

Երկրորդ տեղում Չինաստանն է (13 տոկոս՝ ռազմական մեծ ծախսերով 15 երկրների շարքում)։ Երրորդում Ռուսաստանն է (4,1 տոկոս), որը Սաուդյան Արաբիային մղել է 4-րդ տեղ (3,8 տոկոս)։ 2015 թվականի 7-րդ տեղից 2016-ին 5-րդ տեղում է հայտնվել Հնդկաստանը (3,3 տոկոս)։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել