ԱՄՆ Պետդեպը ցնցված ու վշտացած է ամերիկացու մահվան կապակցությամբ, ով եղել է Դոնբասում ԵԱՀԿ Հատուկ մշտադիտարկման առաքելության կազմում։ Այս մասին ասվում է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրությունում։

ԱՄՆ քաղաքացին զոհվել է ապրիլի 23-ին առաքելության մեքենայի՝ ականի վրա պայթելու հետևանքով։ Պայթյունի հետևանքով վիրավորվել են նաև Գերմանիայի և Չեխիայի քաղաքացիներ։

«ԱՄՆ-ը կոչ է անում Ռուսաստանին կիրառել իր ազդեցությունն անջատողականների վրա՝ թույլ տալու ԵԱՀԿ-ին անցկացնել լիարժեք, թափանցիկ հետաքննություն ճիշտ ժամանակին»,-ասվում է հաղորդագրությունում։

Պետդեպը կոչ է արել Ռուսաստանին նաև ազդել Դոնբասի աշխարհազորայինների վրա՝ անելու առաջին քայլն Ուկրաինայի արևելքում խաղաղության հաստատման ճանապարհին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել