Հոլիվուդի Փառքի ծառուղում անհայտ անձը մարկերով վիրավորական գրություն է զետեղել Դոնալդ Թրամփի անվանական աստղի վրա։ Այս մասին հայտնում է TMZ պորտալը։

Այդ դեպքը դարձել է առաջինն այն պահից, երբ Թրամփը դարձել է ԱՄՆ նախագահ։ Լոս Անջելեսի ոստիկանության աղբյուրը հայտնել է, որ իրավապահները վանդալիզմի մասին գործ չեն հարուցի։

Անցած տարվա հոկտեմբերին տղամարդը մուրճով կոտրել էր Թրամփի աստղը։ Փետրվարին դատարանը նրան դատապարտել էր երեք տարվա պայմանական ազատազրկման և տուգանքի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել