Image result«Առաջ» շարժման առաջնորդ, Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը, ով առաջատար է ընտրությունների առաջին փուլում, հայտարարել է, որ մտադիր է երկու շաբաթից դառնալ «հայրենասերների» նախագահ՝ ի դեմս «ազգայնականների» իշխանության գալու սպառնալիքի։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

Նրա խոսքով՝ ինքը լավատեսությամբ է նայում երկրորդ փուլի հեռանկարներին։ «Ես ցանկանում են երկու շաբաթ անց դառնալ Ձեր նախագահը, Ֆրանսիայի ողջ ժողովրդի նախագահը, հայրենասերների նախագահը՝ ի դեմս ազգայնականների սպառնալիքի»,-հայտարարել է նա՝ ելույթ ունենալով իր կողմնակիցների առջև։

Նա նշել է, որ ինքը պետք է էլ ավելի համախմբի մարդկանց, հաշտեցնի Ֆրանսիան՝ 2 շաբաթից հաղթելու համար։ Դրա համար նա պետք է կառավարման ու անցման նպատակով լայն կոալիցիա ստեղծի, իսկ դրա համար պետք են նոր դեմքեր, նոր տաղանդներ։

«Ձեր անունից ես երկրորդ փուլ կտանեմ լավատեսության Ձեր պահանջներն ու հույսի ձայնը՝ մեր երկրի ու Եվրոպայի համար»,-ասել է Մակրոնը։ Նրա խոսքով՝ ինքը մտադիր է կառուցել «ուժեղ Ֆրանսիա, որը պաշտպանում է»։ Մակրոնը հայտնել է նաև «եվրոպական շինարարությանը խթան հաղորդելու» անհրաժեշտության մասին։

Նա մատնացույց է արել երկու առացքային քաղաքական ուժերի՝ ձախերի ու աջ կենտրոնամետների պարտությունը, ովքեր ղեկավարել են երկիրը վերջին 30 տարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել