Ոստիկանությունը ձերբակալել է դեռաասի, ով որոշել էր ավտոմեքենայով միայնակ հատել Ավստրալիան։ Այս մասին գրում է The Sydney Morning Herald-ը։

Իրավապահ մարմինները շաբաթ առավոտյան Նոր Հարավային Ուելս նահանգի արևմուտքում կանգնեցրել են մեքենան` գետնով քարշ տրվող բամպերի պատճառով։ Ստուգման ժամանակ պարզվել է, որ ղեկին գտնվում է 12-ամյա դեռահաս։

Տղան պատմել է, որ ուղևորվում է Քենդալ քաղաքից (երկրի արևելյան ափ) Պերթ (արևմտյան ափ)։ Բրոկեն-Հիլում կանգնեցնման պահին նա ինքնուրույն անցել էր արդեն մոտ 1300 կմ։

Դեռահասին ձերբակալել են ու տեղափոխել ոստիկանական բաժանմունք՝ պարզաբանումների համար։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել