Ներկայացնում ենք կնճիռների դեմ արդյունավետ քսուքի բաղադրատոմս, որն ունի նաև սպիտակեցնող հատկություն, վերացնում է պիգմենտացիան և խալերը, քանի որ նրա բաղադրության մեջ մտնում է նաև յոդ:

Հրաշագործ դիմակ

Բաղադրիչները՝

  • Մեղր – 1 ճ/գ
  • Վազելին – 1 թ/գ
  • Յոդ – 1-2 կաթիլ
  • Գերչակի ձեթ – 1 ճ/գ

Պատրաստման եղանակը՝

Սկզբում ապակե տարայի մեջ լցնել 1-2 կաթիլ յոդ: Հետո ավելացնել մեղրը, վազելինը և գերչակի ձեթը:

Լավ խառնել: Պահպանել ստացված քսուքը մութ սառը տեղում 1 ամսից ոչ ավել:

Կիրառումը՝

Քսուքը բարակ շերտով քսել լավ մաքրած դեմքին: Քսելուց առաջ պետք է լավ խառնել: Ազդեցությունը կարելի է ուժեղացնել՝ թեթև մերսելով դեմքը:

Քսուքը կարելի է օգտագործել նաև որպես դիմակ: Հաստ շերտով քսել դեմքին և թողնել 15 րոպեից մինչև 1 ժամ:

Այն մաշկը կդարձնի ավելի առաձգական:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել