Tert.am-ը գրում է.

Ապրիլի 22-ին Գյումրու Բուլվարային փողոցի մոտ գտնվող «Արգո» խանութի մոտ հայտնաբերվել է ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող 1996թ․ ծնված Դմիտրի Սերգեյի Յալպաևի դին` պարանոցի շրջանում սուր կտրող, ծակող գործիքից ստացած վնասվածքով: Դեպքից որոշ ժամանակ անց ոստիկանության ծառայողները հայտնաբերել և բերման էին ենթարկել կասկածյալին՝ Ա. Ջանջուղազյանին, ով որոշ ժամանակ անձ ձերբակալվել էր: Հարուցված քրեական գործով ներգրավվել է հանրային պաշտպան:

Գործի ընթացքի, կասկածյալի հարցաքննության և այլ հարցերի շուրջ Tert.am զրուցեց կասկածյալ Ա. Ջանջուղազյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանի հետ:

-Պարո՛ն Հայրապետյան, ո՞ւմ կողմից է քննվում քրեական գործը:

- Քննչական օպերատիվ խումբ է ձևավորվել, քրեական գործը քննչախմբի կողմից է քննվում, այս պահին արդեն քրեական գործը փոխանցվել է քննչական գլխավոր վարչություն:

-Ձեր պաշտպանյալը հարցաքննվե՞լ է:

-Այո, նա հարցաքննվել է, ցուցմունքներ տվել է, սակայն ինչպես օրենքն է պահանջում՝ հարցաքննության բովանդակությունը հրապարակման ենթակա չէ, նախաքննական գաղտնիք է և նախաքննական մարմինն է որոշելու, թե ինչ ծավալով է հրապարակման ենթակա հարցաքննությունը, կամ ենթակա է, թե ոչ:

-Ի՞նչ փորձաքննություններ են նշանակվել և արդյոք հայտնի՞ է, թե ինչ ժամկետներում կկազմվեն դրանց եզրակացությունները:

-Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, դրանց թվում` դատաբժշկական, դատաքրեագիտական, դատակեսնաբանական և այլն: Ժամկետներ սահմանված չեն, բայց դատաբժշկական փորձաքննության արդյունքները կլինեն սեղմ ժամկետներում, մյուսները, որպես կանոն, մի փոքր երկար են տևում:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել