Մարդկանց միշտ էլ հետաքրքրել է մհը, սակայն միևնույնն է, ոչ մեկդ էլ չգիտենք, թե ինչ է լինում դրանից հետո: Մեր ժամանակներում գիտնականները հայտնաբերել են այնպիսի մարմիններ, որոնց «տերերը» մահացել են հազարամյակներ առաջ, սակայն դրանք դեռևս լավ պահպանված են:

1. Սառցե օրիորդ Խուանիտա

Ինկերը 14-ամյա Խուանիտային կամ Սառցե օրիորդին իրենց աստծուն զոհ էին մատուցել: Նրա մարմնիը շուրջ հինգ դար «նստել է» հրաբխի խառնարանում, մինչև որ 1995 թ. հնէաբաններ Ջեն Ռեյնհարդն ու Միգել Զարատեն չեն գտել այն պերուական Ամպատո սարում: Աղջկա մարմինը հրաշալիորեն պահպանվել է 500 տարի շարունակ:

2. Ֆրանկլինի արշավախմբի մումիաներ

1845 թ. հարյուրավոր մարդիկ երկու նավով ուղևորվեցին Նոր Լույս՝ հյուսիսարևմտյան լեգենդար անցուղին գտնելու հույսով, որը դեպի արևելք առևտրական ճանապարհ էր հանդիսանում: Սակայն նրանք ո՛չ նշանակետին հասան, ո՛չ էլ տուն վերադարձան: Հինգ տարի անց Բիչի կղզում արշավախումբն այդ մարդկանց իրերը հայտնաբերեց և ևս երեք դիակներ, որոնք պատկանում էին Ջոն Տորինգտոնին, Ջոն Հարթնելին և Ուիլյամ Բրեյնին: Մարմիններն ուսումնասիրման անցան միայն 1984 թ., իսկ գիտնականները զարմացած էին այն փաստից, որ դրանք այսքան  ժամանակ պահպանվել են:

3. Էվիտա Պերոն

Էվիտա Պերոնը՝ արգենտինական նախագահ Խուան Պերոնի կինը, մահացել է 1952 թ.: Սակայն երեք տարի անց, երբ նրա ամուսինը գահընկեց արվեց, Էվիտայի մարմինն անհետացավ: Ինչպես ավելի ուշ պարզ դարձավ, այն գողացվել էր ամուսնու հակառակորդների կողմից և երկու տասնամյակ շարունակ ճանապարհորդել է ողջ աշխարհով մեկ: Երբ կնոջ մարմինը վերադարձրին արդեն նախկին նախագահին, վերջինիս երկրորդ կինը՝ Իզաբելլան, կարեկցանքով լցվեց դիակի հանդեպ, զմրսած մարմինը տեղավորեց տանը և ամեն օր սկսեց հետևել նրան, խնամքով սանրել մազերը:

4. Լա Դոնսելլա

Սա 15-ամյա աղջկա մարմին է, որը գտնվել է 1999 թ. Լլուլլայակո սարի գագաթին, ևս երկու աղջիկների դիերի հետ միասին: Վերագրվում է ինկերի ժամանակաշրջանին՝ շուրջ 5 դար առաջ:

Լա Դոնսելլայի մարմինն ամենալավն էր պահպանվել, և նրա մարմնի ուսումնասիրությունները շատ բան են բացահայտել ինկերի կենսակերպի մասին:

5. Լեդի Սին Չժուի

Լեդի Սին Չժուին ազնվազարմ և հարուստ կին է եղել, իսկ նրա 2100-ամյա մարմինը այնքան լավ է պահպանվել, որ դիահերձել կարելի էր: Ուղեղը անփոփոխ էր մնացել, վերջույթները թեքվում էին, իսկ երակների մեջ անգամ արյուն էր մնացել: Սին Չժուիին մումիաների «թագուհին» կարելի է համարել, չնայած որ կյանքում նա կշռել է ավելի քան 100 կգ, յուղոտ ուտեստներ է կերել և օրգանիզմում ճիճուներ է ունեցել:

6. Սառցե մարդ Օտցի

5000-ամյա մումիային՝ նետը ուսի մեջ խրված, 1991 թ. Ալպերի Շնալստալ սառցադաշտում գտել են զբոսաշրջիկները: Լավ պահպանված մարմինը պատկանել է հասուն տղամարդու, ով ապրել է 53 հարյուրամյակ առաջ:

Այսօր Օտցին գտնվում է հյուսիսային Իտայիայի Հարավային Տիրոլիա հնագիտական թանգարանում և Եվրոպայում համարվում է ամենատարեց մումիան:

7. Ռամզես III Մեծ

Երկարև բարդ ուսումնասիրություններից հետո պարզ է դարձել, որ սա եգիպտական 20-րդ դինաստիայի ամենահզոր փարավոններից մեկն է եղել: Դատելով կոկորդի 7 սմ-անոց կտրվածքից՝ մասնագետները կարծում են, որ փարավոնին սպանել են իր իսկ որդիները:

8. Տոլունդից մարդը

Այս մարմինը գտնվել է 1950 թ. Դանիացի ֆերմերների կողմից տորֆի ճահճում: Ի դեպ, մարմինն այնքան թարմ է եղել, որ այն շփոթել են տեղակայքում որոշ ժամանակ առաջ սպանված մարդու մարմնի հետ և չեն էլկարծել, որ սա այն մարդու մարմինն է, ով ապրել է մ.թ.ա. 4-րդ դարում:

Նրա գլուխն ու ուսերը անփոփոխելիորեն պահպանվել են, իսկ ստամոքսում հայտնաբերվել են սերմերի և բանջարեղենի մնացորդներ:

9. Արքայադուստր Ուկոկա

Կնոջ այս 2500-ամյա մարմինը հայտնաբերվել է 1993 թ.: Հատուկ հետաքրքրություն են առաջացնում պահպանված դաջվածքները, որոնք պատել են նրա ձեռքերը:

Արքայադուստր Ուկոկան, հնարավոր է, պատկանել է պազիրիկ ցեղին: Նրա հետ միասին թաղված են եղել վեց ձիեր, որոնք, ամենայն հավանականությամբ, պետք է ուղեկցեին աղջկան մահից հետո:

10. Իրանի աղե մարդիկ

1993-2008 թթ. Իրանի Չեհրաբադի աղի հանքերում գտնվել են վեց «աղե մարդիկ»: Ըստ էության նրանք զոհվել են ստորգետնյա հանքերի փլուզման հետևանքով, իսկ նրանց մարմինները հրաշալիորեն պահպանվել են հողի մեջ աղի պարունակության շնորհիվ:

Գիտնականները պարզել են, որ այս մարդիկ ապրել էն մոտ 1700 տարի առաջ, իսկ նրանցից մեկն անգամ ունեցել է արյան B+ մակարդակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել