Ադրբեջանի որոշ կաբելային հեռուստատեսության օպերատորներ դադարել են վերահեռարձակել ռուսական ТНТ և ТНТ 4 հեռուստաալիքները: Այդ մասին հայտնում է haqqin.az կայքը:
Մասնավորապես, ալիքները դադարել են հասանելի լինել Բաքվի կաբելային ամենատարածված օպերատորներից մեկի՝ KATV 1-ի բաժանորդներին: Ընկերությունում հայտնել են, որ ալիքներն անջատվել են այն պատճառով, որ դրանք Հայոց ցեղասպանության մասին տեսանյութեր են ցուցադրում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել