Ջեկի Չանին գիտեն անգամ երեխաները՝ մարտական ֆիլմերից: Նա հայտնի է իր վտանգավոր հնարքներով և կատակերգական տաղանդով: Դժվար թե ինչ-որ մեկը կարողանա փոխարինել նրան այս ոլորտում: Իսկ ի՞նչ է մեզ հայտնի Ջեկի Չան անհատականության մասին: Եկեք պարզենք:

1. «Վիշապի հետքերը. Ջեկի Չանն ու նրա ընտանիքը» վավերագրական ֆիլմում ներկայացված է նրա ծնողների բավականին պայծառ անցյալը: Ջեկի Չանի մայրը թմրանյութերի առքուվաճառքով է զբաղվել, սիրել է մոլախաղեր և հայտնի է եղել Չինաստանի հանցագործ աշխարհում: Նրա հայրը  կառավարական լրտես էր: Նրանք հանդիպել են, երբ Չանի հայրը ձերբակալել է մորը օփիումի մաքսանենգությամբ զբաղվելու համար:

 

2. Չեկի Չանի ծնողները Չինաստանից Հոնգ Կոնգ են փախել: Երբ ծնվել է նրանց որդին, նրանք չեն կարողացել հոգալ բժշկական ծախսերը և լրջորեն մտածել են փոքրիկին բրիտանացի հարուստ բժիշկների զույգին վաճառելու մասին:

3. Բացի դերասանական տաղանդ ունենալու, Ջեկի Չանը կարողանում է նաև հրաշալի երգել անգլերենով, չինարենով, ճապոներենով, թայվաներենով, կանտոներենով: Երիտասարդ ժամանակ քունգ ֆուի դասերի հետ միաժամանակ նա հաճախել է Պեկինի օպերային դպրոց: Նա անգամ 20 ալբոմներ է թողարկել, որոնց մեջ երգում է ասիական տարբեր լեզուներով երգեր:

4. Մի օր Ջեկի Չանը հրավիրված է թոք շոուի մասնակցելու, որտեղ հանդիսատեսին ուղղակի ապշեցրեց մարտական իր տաղանդով: Նա մերկ ձեռքով կոտրեց բետոնե բլոկերը, որոնք երեք շարքով էին դասավորված, ամեն շարքում իրար վրա դրված չորսական բլոկեր: Ջեկին հեշտությամբ կոտրեց դրանք: Ի դեպ, նա իր բռունցքի մեջ նաև ձու էր պահում, որը ընթացքում ընդհանրապես չվնասվեց:

5. 17 տարեկան հասակում Ջեկի Չանը Բրյուս Լիի «Կատաղության բռունցք» և «Վիշապի մուտքը» ֆիլմերում որպես կասկադյոր է հանդես եկել Չան Են Լուն կեղծանվամբ: Նկարահանումներից մեկի ժամանակ Բրյուսը անզգուշորեն ուժգին հարված է տվել երիտասարդ Չանի գլխին, և վերջինս այդ դեպքը մինչ  օրս ջերմությամբ է հիշում:

6. Ջեկի Չանը պերֆեկցիոնիստ է: 1982 թ. «Լորդ Դրակոն» ֆիլմում որոշ ակրոբատիկ տեսարաններ նկարահանելու համար հազարավոր դուբլեր են արվել օրեր շարունակ, մինչև որ Ջեկին գոհ է եղել արդյունքից:

7. Ջեկի Չանի մահացու հնարքները նրա առողջությունն են արժեցել: «Աստծո ասպազենքը» ֆիլմի նկարահանումների ժամանակ նա ծանր վիրավորվել է, որի արդյունքում այժմ նա գանգի վրա պլաստինա կա դրված, իսկ աջ ականջի լսողությունը զգալիորեն թուլացած է:

8. «Աստծո ասպազենքը» ֆիլմը դիտողները կհիշեն, թե ինչպես Ջեկին թռչեց ժայռի վրայից և վայրէջք կատարեց փուչիկի վրա: Իրականում նա կատարել է այդ հնարքը, սակայն թռել է ոչ թե ժայռի վրայից, այլ ինքնաթիռից:

9. Երբ Ջեկին հայտարարեց, որ պատրաստվում է ամուսնանալ, նրա երկրպագուհիներից երկուսը ինքնասպան եղան: Առաջինը դա արեց գնացքից դուրս թռչելով, իսկ երկրորդը դերասանի գրասենյակի դիմաց կանգնած թույն խմեց:

10. Ջեկի Չանի անունը Գինեսի ռեկորդների գրքում կա գրանցված երկու անգամ՝ կինոհնարքների ամենամեծ քանակության և մի ֆիլմում բազմաֆունկցիոնալության համար: Ֆիլմի մեկ տեսարանում նա կարողանում էր միանգամից մինչև 15 պարտականություն իր վրա վերցնել՝ ներառյալ մատակարարման համակարգողի, կոմպոզիտորի, վոկալիստի և զգեստների մասնագետի դերերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել