Մեկ ամիս էլ չի անցել այն օրից, ինչ Քայլի Ջենները բաժանվել է իր ընկերոջից՝ ռեփեր Տայգայից, իսկ 27-ամյա ռեփերին տեսել են ուրիշ աղջկա ընկերակցությամբ: Նրա նոր ընկերուհին նախկին մատուցողուհի Ջորդան Օզունան է, ով հիմա իր ուժերն է փորձում որպես մոդել, հայտնում է Starslife-ը:

Տայգան չի հասցրել հրապարակավ գրկել իր նոր սիրելիին, երբ Քայլիի երկրպագուները սկսել են վիավորանքներ տեղալ աղջկա գլխին: Օզունան ստիպված է եղել փակել սոցցանցի իր էջը՝ վիրավորանքներից խուսափելու համար: Նշենք, որ Ջորդանն առաջին անգամ չէ հայտնվում լրագրողների տեսադաշտում: 2014 թ. Ջասթին Բիբերը Սելենա Գոմեսից բաժանվելուց հետո միայնությունը փարատում էր Օզունայի ընկերակցությամբ:

Վերջինիս արդեն համեմատում են Քայլի Ջենների հետ, իսկ Ջորդանը չի թաքցնում, որ շուրթերը մեծացնող ներարկումներ է արել, բայց մյուս պլաստիկ վիրահատությունները հերքում է՝ պնդելով, որ իր գեղեցկությունը բնական է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել