Tert.am-ը գրում է.
 «Խոստումը» ֆիլմի գլխավոր դերակատարներ Քրիստիան Բեյլը և Օսկար Այզեքը հարցազրույց են տվել CBN News-ի եթերում` ներկայացնելով իրենց կերպարներն ու ֆիլմի հիմքում ընկած պատմությունը:
 Միջազգային քրիստոնեական հեռարձակող ցանցի ծրագրի հաղորդավարը հարցազրույցի սկզբում ընդգծել է, որ «ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայերը կհիշեն Ցեղասպանության զոհ գնացած հարազատներին, որոնցից շատերը քրիստոնյաներ էին»:
 Բնութագրելով ֆիլմի սցենարը` Այզեքն ասել է. «Դա գոյատևման հուզիչ պատմություն է: Այն փորձում է ցույց տալ ամենաողբերգական պատմական իրադարձության` 1915-ի Հայոց ցեղասպանության ժամանակ կերտված մարդկային պատմությունը, որի ընթացքում 1.5 մլն հայ է բնաջնջվել»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել