Panarmenian.net-ը գրում է.
 ԱՄՆ-ում կինոթատրոնների այցելուները դժվարությունների են բախվում Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի տոմսերը գնել փորձելուց: Այդ մասին է հայտարարել ԱՄՆ Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
 Իր խոսքերով, որոշ կինոթատրոններում մեծ քանակությամբ տոմսերի նախնական գնում է տեղի ունենում, ինչից հետո՝ ցուցադրումից կարժ ժամանակ առաջ, դրանք հետ են վերադարձվում: Որպես հետևանք կինոթատրոնները չեն հասցնում վաճառել ազատված տոմսերն, ու դիտումն անցնում է կիսադատարկ դահլիճներում:
 «Սա ցավալի է, սակայն ոչ զարմանալի, հաշվի առնելով ժխտողականության դառը փորձը Կապիտոլիումի բլուրից մինչև Հոլիվուդ», - նշել է Համբարյանը, ենթադրելով, որ մեքենայության հետևում թուրքական կողմն է կանգնած:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել